|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պեկինում հայտարարություն են տարածել սահմանափակումների ներդրման մասին՝ կորոնավիրուսի նոր ալիքի պատճառով. այս մասին գրում է South China Morning Post-ը:
Նշվում է՝ տեղի իշխանությունները մայրաքաղաքի բնակիչներին կոչ են արել հրաժարվել «ոչ առաջին» անհրաժեշտության ուղևորություններից և փողոց դուրս գալուց:
Փակվում են քաղաքի բոլոր տարրական և միջնակարգ դպրոցներն ու համալսարանները. ուսանողները դարձյալ անցնում են հեռավար ռեժիմի: Փակվում են նաև զվարճանքի և մարզական բոլոր օբյեկտները: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնահատվում է «լուրջ»:
Հիշեցնենք՝ օրերս կորոնավիրուս է հայտնաբերվել մայրաքաղաքի խոշորագույն շուկաներից մեկում՝ «Սինֆադի»-ում: Դրանից հետո վարակը հայտնաբերվել է այն մարդկանց մոտ, ովքեր կապ են ունեցել շուկայի հետ: Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում վարակի դեպքերի երկու ամսվա բացակայությունից հետո. միայն այսօր Պեկինում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 27 դեպք: