|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վերացվում է հավաքների եւ գործադուլների արգելքը, սակայն Աստված չանի, որ թվերի աճ ունենանք»,- այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հետ կապված կայացած կառավարության արտահերթ նիստում: Սակայն, նախագծի համաձայն, արտակարգ դրությունը կշարունակվի որոշակի մեղմացմամբ: Այսպիսով, ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ. «Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմանով: Մասնավորապես անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով եւ պահանջների համապատասխան դիմակի կրումը եւ սոցիալական հեռավորության պահպանումն անձնանց միջեւ՝ առնվազն 1,5 մետրի տարածության պահպանմամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում․