|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Համավարակի ժամանակահատվածում և դպրոցական արձակուրդներին տանը գտնվող երեխաների ու երիտասարդների համար Samsung Electronics ընկերությունը և Բրիտանական թանգարանը համատեղ ներկայացրել են առցանց ուսուցողական ծրագրերի շարք. ըստ yerkir.am-ի` հայտնում է kulturomania.ru կայքը:
«Աշխարհի շուրջը մեկ օրում» ծրագրերը հասանելի են անվճար Samsung KX նորարարական տարածության կայքում 2020-ի հուլիսի 10-ից:
Հինգ ծրագրերից յուրաքանչյուրն ընդգրկում է աշխարհում հայտնի տարատեսակ ճարտարապետական շինություններ` ամրոցներ, մարզադաշտեր, հոգևոր կառույցներ ու տներ:
Երեխաները և երիտասարդները կարող են ստեղծել սեփական նախագծերը նկարչության համար նախատեսված հատուկ հավելվածների, Minecraft-ի և այլ գործիքների միջոցով: