Փոխարժեքներ
26 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Չի բացառվում, որ կորոնավիրուսն ավելի ագրեսիվ մուտացիաների ենթարկվի. ըստ yerkir.am-ի` «Պառլամենտսկայա գազետա»-ին ասել է ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Միխայիլ Պալցևը:
Նրա խոսքով` վիրուսի փոփոխությունները տեղի են ունենում մարդկանց հավաքական իմունիտետի ձևավորման պատճառով` վիրուսը սկսում է հարմարվել նոր պայմաններին:
Ակադեմիկոսը պարզաբանել է, որ ամռան շոգին բնակչության իմունիտետը բարձրանում է, և նվազում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներով հիվանդացությունը:
Պալցևի խոսքով` կորոնավիրուսի բոլոր` վերջերս արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մուտացիայի է ենթարկվում ոչ թե ՌՆԹ-ն, այլ սպիտակուցային ռեցեպտորը:
«Դա սովորական երևույթ է նման վիրուսների համար: Գիտնականները երկյուղում են, որ մուտացիաները բարենպաստ չեն լինի, և ի հայտ կգան ավելի ագրեսիվ ձևեր»,- ասել է գիտնականը:
Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսի դեմ մշակվող բոլոր պատվաստանյութերը պետք է փորձարկումների որոշակի փուլեր անցնեն, որոնք կտևեն 1,5-2 տարի: Ակադեմիկոսը համոզված է, որ մոտ ժամանակներս համապիտանի դեղամիջոց չի հաջողվի մշակել: