|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Նույնիսկ նյուրեմբերգյան դատավարության ժամանակ երրորդ ռեյխի պարագլուխներին դատեցին ու պատժեցին կոնկրետ հանցագործությունների համար: Որևէ մեկը չի պատժվել նացիստական կուսակցության անդամ կամ բարձրաստիճան զինվորական լինելու համար: Սա որպես նախաբան....
Վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ լսում ենք՝ «կոռուպցիա», «կոռուպցիոներներ», «կոռուպցիոն ռեժիմ» և այլն: Սակայն, մինչ այսօր որևէ մեկը դեռ չի դատվել կոռուպցիոն հանցագործության համար: Ինչու՞: Եթե կոնկրետ հանցագործությունը կոնկրետ մարդու կամ մարդկանց չես վերագրում, դա քեզ հնարավորություն է տալիս բոլորին, բայց միևնույն ժամանակ, անհասցե մեղադրել: Որպես նախկին իշխանությունների օրոք նախարարի տեղակալ ու մարզպետ եղած անձ, ես ինքս եմ պահանջում բացահայտել կոնկրետ հանցագործություն կատարած պաշտոնյաներին ու պատժել, բայց միևնույն ժամանակ, դադարեցնել բոլորին ու անխտիր հանցագործ կոչելուց: Բացահայտե՛ք հանձագործությունները, որ թացը չորից առանձնանա: Երկու տարի անցավ: Չեք կարող, թե՞ չեք ուզում...»: