|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակ Ջոն Քիրբին ուշագրավ հայտարարություններ է արել Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ:
Ըստ Demokrathaber-ի՝ «60 րոպե» հաղորդմանը հյուրընկալված Քիրբին հայտարարել է, որ Թուրքիայում ԶԼՄ-ների մեծ մասը ոչինչ չի ձեռնարկել՝ հեղաշրջման փորձը ԱՄՆ-ի իրականացրածը լինելու վերաբերյալ կարծիքը վերացնելու ուղղությամբ:
«Ծիծաղաշարժ իրավիճակ է: ԱՄՆ-ը հեղաշրջման հետ ոչ մի կապ չունի»,-նշել է նա:
Քիրբին հրաժարվել է խոսել հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող ամերիկաբնակ կրոնական ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին վերադարձնելու մասին՝ նշելով, որ դա ԱՄՆ արդարադատության նախարարությանն առնչվող հարց է: