|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի. Yerkir.am-ն այս մասին տեղեկանում է ԴԱՏԱԼԵՔՍ դատական տեղեկատվական համակարգից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ Աշոտ Մելքյանը հայտարարություն էր արել. «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»:
Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը եւ փոխհատուցում՝ 2 մլն ՀՀ դրամի չափով: