|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, որը վարույթ է ընդունվել. Yerkir.am-ն այս մասին տեղեկանում է ԴԱՏԱԼԵՔՍ դատական-տեղեկատվական համակարգից։
Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.
«Իգոր Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսաչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23.10.2019թ. թիվ 1539-Ա ոչ իրավաչափ որոշումն անվավեր ճանաչելու և որպես իրավական հետևանք՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
ՀՀ վարչապետից պահանջել որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչական դատարանին ներկայացնելու 23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր նյութերը:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ»: