|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտին հասցնելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է Արցախի հետ սերտ համագործակցությանը` ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրություններն ամբողջականացնելու առիթով: Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և ներկայացնել այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։