|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այլ երկրներում կորոնավիրուսի վարակակիրների թվերի մասին. հայտնում է Yerkir.am-ը։
Նա նշել է. «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:
Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:
Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:
Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:
Սա չեմ ասում դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր»:
Հիշեցնենք՝ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի 84 ախտորոշված դեպք կա։ Փաշինյանի խոսքով՝ երկու անձ թոքաբորբ ունի, բայց այս պահի դրությամբ երկուսի վիճակն էլ լավ է, 36.5 ու 37.3 աստիճան ջերմություն ունեն: