Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ամերիկյան ամենահայտնի պարբերականներից մեկը՝ New York Times-ը, իր հոդվածում անդրադարձել է հայկական «ժենգյալով հաց»-ին՝ նշելով, որ այն «կատարյալ խորտիկ» է, հայտնում է Yerkir.am-ը:
Իր ծավալուն հոդվածում լրատվամիոցը ներկայացնում է ուտեստի պատրաստման եղանակը, բաղադրիչներն ու ներկայացնում խոհարար Ռուզաննա Սայադյանի պատմությունը: Հոդվածում մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչպես է նա պատրաստել հացն ու ինչպես է նա Լոս Անջելեսում ժենգյալով հացի արտադրություն սկսել:
Մասնավորապես, նշվում է. «Ռուզաննա Սայադյանը մանդարինի չափով խմորի գնդակ պատրաստեց և գլորեց այն՝ դարձնելով մեծ սկավառակ, որից հետո բարձրացրեց դրա եզրերը, որպեսզի խմորը պտտվի այդ սկավառակի երկայնքով: Տասներեք տարի առաջ նա Հայաստանում հացաբուլկեղենի արտադրության մեջ սկսնակ էր, սովորում էր «ժենգյալով հաց» պատրաստել `ֆուտբոլի գնդակի չափի հասնող «տափակ հացեր»՝ լցոնված տասնյակ տեսակների խոտաբույսերով և կանաչ տերևներով: Այժմ նա Լոս Անջելեսում փորձագետ է ու դասավանդում է ուրիշներին»:
Հոդվածին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: