|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Բջջային հեռախոսների համար պրոցեսորներ և մոդեմներ արտադրող Qualcomm ընկերության նախագահ Քրիստիանո Ամոնը Business Insider-ի հետ զրույցում հայտարարել է, որ սովորական սմարթֆոնները 2 տարի անց պատմության գիրկը կանցնեն. հայտնում է yerkir.am-ը:
Նրա խոսքով՝ 5G-ի տարածումը հեռախոսները կդարձնի ոչ արդիական, դրանց փոխարինելու կգան նոր ունիվերսալ սարքավորումներ: Մոտակա երկու տարիներին աշխարհում կգործեն 5G առևտրային ցանցեր, ինչը հնարավորություն կտա սկսելու սմարթ ակնոցների արտադրությունը:
«Դրանք լիովին չեն փոխարինի հեռախոսին, սակայն մարդիկ կունենան էլեկտրոնային նոր սարքավորումներ: Դա սովորական ակնոցի էվոլյուցիան է»,- ասել է Ամոնը՝ հավելելով, որ նոր ակնոցները կթողարկվեն արդեն 2021-ին: