|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Սիրիական բանակը վերսկսում է Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները, հաղորդում է РИА Новости-ն:Պատճառը գրոհայինների կողմից ավելի վաղ հաստատված հրադադարի ռեժիմին չհետևելն է և Անկարայի կողմից Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունների չկատարումը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ռազմական արշավ կսկսի Եփրատի արևելյան ափին և այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում նոր հնարավոր հումանիտար աղետը ռազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է գերազանցել այս տարածաշրջանում 2015 թվականին տեղի ունեցած ճգնաժամը: