|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ տասնյակ փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը:
«Մի քանի տասնյակ փաստաբան արդեն հրապարակավ հայտնել է պատրաստակամություն՝ ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Գործընթացը շարունակվում է։ Միացե՛ք ու միասին պաշտպանենք մեր իրավունքը և մեր պետությունը»,- գրել է Մելիքյանը։ Պաշտպանության մասին հրապարակային գրառումներ են կատարել փաստաբաններ Լուսինե Վիրաբյանը, Վարազդատ Հարությունյանը, Տիգրան Սիմոնյանը, Ալեքսանդր Կոչուբաևը, Հասմիկ Մարտիրոսյանը: