|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բոլոր օտարերկրյա, հատկապես` ամերիկացի և թուրք զինվորները պետք է լքեն Սիրիայի տարածքը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ ահաբեկչության դեմ պայքարը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է: Բոլոր օտարերկրյա, հատկապես` ամերիկացի և թուրք զինվորները պետք է լքեն Սիրիայի տարածքը»,- ասել է նա` միևնույն ժամանակ երախտագիտություն հայտնելով ՌԴ-ին և Իրանին ահաբեկչության դեմ պայքարում օգնության համար: