|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն և գերատեսչական ներկայացուցչությունները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում ցանկացած գործունեություն, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»: «Այդ գործունեությանը մենք մշտապես հետևում ենք և այն կանխելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկում»,- ըստ Trend-ի` ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
Այդ իսկ պատճառով, ըստ հայտարարության, Ադրբեջանի ԱԳՆ-ն Twitter-ում ստեղծել է «Armenian Occupation Watch» (https:// twitter.com/ArmenOccupWatch) հակահայկական էջը, որը պարունակում է տեղեկություն «Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական կամ այլ գործունեության» մասին: