|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. հայտնում է РИА Новости-ն` Կրեմլի կայքին հղումով:
ՌԴ նախագահը մասնավորապես նշել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները հիմնվում են փոխադարձ հարգանքի և բարեկամության բարի ավանդույթների վրա, երկու երկրները կուտակել են տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զգալի փորձ:
«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածությունում ինտեգրման գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, բխում է եղբայրական ժողովուրդների շահերից»,- ասվում է ուղերձում: