|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց բարեփոխումներում գնում են իր հետքերով և կրկնում իր հաջողությունները: Այդ մասին Սահակաշվիին ասել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. հայտնում է Еркрамас-ը:
«Հայաստանում երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների մասին իմ գիրքը և շատ բաներ կրկնում: Այդ թվում՝ կրկնում են իմ հաջողությունները և փորձում չկրկնել իմ սխալները»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Անցյալի իր գլխավոր սխալներից մեկը Վրաստանի նախկին նախագահը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին, ովքեր, նրա գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հենարանն են: