|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական նախագծերով: Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը և Արուսյակ Մանավազյանը:
Նախագծի վերաբերյալ ԱԺ ամբիոնից դիտարկումներ արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը հանրային լայն քննարկման չի ներկայացվել, և հնարավորություն չի տրվել մասնագիտական շրջանակներին արտահայտելու իրենց կարծիքները, դիտողություններն ու դիտարկումները։