|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ամենամյա ելույթը երկրի խորհրդարանի փոխարեն տեղի կունենա Թբիլիսիի Ազգային գրադարանում. հայտնում է civil.ge լրատվական կայքը: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, խորհրդարանական մեծամասնության որոշմամբ, Սահակաշվիլիին արգելվել էր ելույթ ունենել խորհրդարանում: Նման որոշում կայացնելու համար պատճառ էր դարձել այն, որ Սահակաշվիլիի ղեկավարած ընդդիմությունը մերժել էր նախագահի սահմանադրական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ առաջարկը: