|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Ինձ համար մեծ պատիվ կլինի, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը, սակայն որոշումն այլ է լինելու: Այս մասին Ստեփանակերտում ընթացող մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արցախի` արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իր պաշտոնում նշանակվելու է ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը:
Նա նշեց, որ Ղարամյանն իր կյանքում հանդիպած եզակի մարդկանցից է, ով ատուկ հարգանքի է արժանի: «Գնահատում եմ նրա գիտելիքը, ճանաչում եմ նրան վաղուց, շատ մեծ հարգանք ունի նրա անցած ճանապարհը՝ սկսած ուսանողականից, պատերազմականից, նաև մեծ փորձ ունի տնտեսության կառավարման գործում»,- ասաց Հարությունյանը:
Նա միաժամանակ հայտարարեց, որ պետնախարարի պաշտոնում նշանակումն ուրիշ է լինելու:
Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը և Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: