|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում 27-ամյա հարձակվողն ասել է.
«Այսօր ինձ համար շատ կարևոր օր է: Երբ տեղափոխվեցի «Սպարտակ», գիտեի, որ այն Ռուսաստանի լավագույն թիմն է, և գնալով համոզվում էի դրանում: Այդ պատճառով իմ մոտ ապագան ցանկանում եմ կապել այս թիմի հետ: Հասկանալի է, որ շատ խոսակցություններ են եղել հնարավոր տեղափոխությունների մասին, բայց դրանք չեն համապատասխանում իրականությանը: Մամուլում միշտ հանդիպում են տարբեր ենթադրություններ, բայց ես շարունակելու եմ իմ ելույթներն այս թիմում, որն ունի հիանալի երկրպագուներ: Հիմա թիմի համար լավ ժամանակներ չեն, բայց ամեն ինչ կկարգավորվի: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այսպիսի թիմում և այսպիսի երկրպագուների համար: Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել ջերմ աջակցության համար»,- ասել է Մովսիսյանը: