|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ում ավանդը հավաքականի վերջին խաղերում անգնահատելի է վերջերս Facebook-ի իր էջում տեղադրել էր այս արտահայտությունը. «Ինձ համար Հայաստանի համար խաղալը ամենա ամենա մեծ պատիվն է... Թե ոնց կարա որևէ հայ ֆուտբոլիստ ուրիշ ձև մտածի ուղակի չեմ հասկանում»: Հայրենասիրական այս դրսևորումը բարձր գնահատվեց երկրպագուների և ընկերների կողմից, ովքեր էլ թեժ քննարկում ծավալեցին արդյունքում` հիշատակելով Բոգոսյանին և Օզբիլիսին: Հիշեցնենք, որ վերջիններս հնարավոր է երբեք էլ չհայտնվեն Հայաստանի հավաքականում, ինչն իրականում առաջ է բերել ֆուտբոլասեր հասարակության վրդովմունքը: Իսկ ինքը` Յուրան հավելել էր, որ ուղակի սրտի խոսքն է արտահայտել և նման «հավեսով կարծիքների» չէր սպասում: «ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ»: