|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության եզրափակիչ տուրից առաջ կազմակերպված երեկոյի ընթացքում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի չեմպիոն կդառնա Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը: Այս պահին պետերբուրգցիները գտնվում են 2-րդ տեղում և մեկ միավոր պակաս ունեն ԲԿՄԱ-ից, ովքեր վերջին տուրում խաղալու են «Լոկոմոտիվ»-ի հետ: Վերջիններս մեկ միավորով զիջում են «Զենիթ»-ին: «Զենիթ»-ը հնարավորություն ունի նվաճելու չեմպիոնական տիտղոսը, եթե հյուրընկալվելիս հաղթի «Կուբան»-ին, իսկ «Լոկոմոտիվ»-ը՝ ԲԿՄԱ-ին:
Հայ գոլահարը խոսել է նաև նախկին ակումբի մասին. «Շատ հաճելի էր խաղալ «Կրասնոդար»-ում: Մեծ պատիվ էր խաղալ այնպիսի թիմում, որի նախագահը Գալիցկին է: Քիչ ակումբներ ունեն այդպիսի նախագահներ, ովքեր ֆուտբոլի սիրահարներ են: Նա հարգանքով է վերաբերվում ակումբի բոլոր անդամներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում sport-express-ը: