|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավատում է, որ իր ակումբը կարող է հանդես գալ Եվրալիգայում:
«Մեր ակումբը Ռուսաստանի առաջնությունում այնքան էլ լավ հորիզոնական չի զբաղեցնում: Բայց շանսեր կան` մասնակցելու Եվրալիգային և անգամ Չեմպիոնների լիգային: Ես նայել եմ խաղային օրացույցը. հանդիպումներից շատերը մենք անցկացնելու ենք տանը, ինչը մեծ առավելություն է տալիս մեզ: Կարծում եմ` եթե տանը հաղթենք, մեծ շանսեր կունենանք` բարձրանալու: Ես երբեք չեմ կորցնում լավատեսությունս»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում РБК Daily-ին:
Ինչ վերաբերում է թիմին և թիմակիցներին, Մովսիսյանը նշում է.«Թիմում ինձ լավ ընդունեցին, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ: Խոսում եմ անգլերեն և փորձում եմ սովորել ռուսերեն»: