|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ իր համար կարեւոր է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը դուրս գալ խաղադաշտ: Այդ օրը հայ ֆուտբոլիստի թիմը մրցելու է «Լոս Անջելես Գելեքսիի» հետ:
«Անկասկած, դա յուրահատուկ երեկո է լինելու: Չգիտեմ` շատե՞րն են տեղյակ, որ այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Այդ օրը յուրահատուկ է ողջ աշխարհի հայերի համար եւ ինձ համար նույնպես: Վաղուց էի ցանկանում վերադառնալ եւ խաղալ Լոս Անջելեսում: Վստահ եմ, որ այդ օր մարզադաշտում շատ հայեր կլինեն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում MLS-ի պաշտոնական կայքը: