|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ապրիլի 18-ին, ժամը 18:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Toyota Corolla (վարորդը՝ Կ. Գ., ծնված 1997 թ.) և Mitsubishi Pajero մակնիշերի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1966 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ. Գ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mitsubishi Pajeroմակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: