|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ Ծաղկաձորում: Հիշեցնենք, որ նախագահն ու վարչապետը, որպես կանոն, հանդիպում են Աղվերանում: Բայց ֆորմատը վարչապետական հանդիպմանը նման է լինելու՝ ոչ թե խաշի, այլ թեյի շուրջ, ուր, ըստ մեր զրուցակից գործարարի, գլխավոր հարցադրումները կվերաբերեն հարկման շեմին, շահութահարկին, ինչպես նաև՝ կիրառվող վարչարարության մեթոդներին:
«ՊԵԿ-ն ամեն վայրկյան» կարող է մտնել և ստուգումներ անցկացնել, առաջարկելու ենք կանոնակարգել ստուգումները մեկ պատուհան սկզբունքով, այն է՝ մենք համացանցով ներկայացնենք հաշվետվությունները, եթե իրենք կտեսնեն անհամապատասխանություններ, այդ ժամանակ թող գան՝ ստուգեն»,- բացատրեց մեր զրուցակիցը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: