|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի Ալաշկերտը սեփական հարկի տակ 3։1 հաշվով պարտվեց բելառուսական ԲԱՏԷ-ին։
21-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը առաջ մղեց երևանյան թիմին։ 2 րոպե անց Միխայիլ Գորդեյչուկը հավասարեցրեց հաշիվը, իսկ 35-րդ րոպեին նույն ֆուտբոլիստը հաշիվը դարձրեց 1։2։ 79-րդ րոպեին Մաքսիմ Վոլոդկովը վերջակետ դրեց հանդիպմանը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Բորիսովում կայացած խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ։