|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 5:0 հաշվով պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդե»-ին:
36-րդ րոպեին տանտերերի 20-ամյա հարձակվող Էլյունուսին բացեց հաշիվը, իսկ 8 րոպե անց նորվեգացի երիտասարդ ֆուտբոլիստը ձևակերպելով դուբլ կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խաղի վերջին 10 րոպեներում երևանյան թիմը 3 գնդակ ընդունեց սեփական դարպասը: 84-րդ և 92-րդ րոպեներին Այվազովի դարպասը գրավեց Կամարան, իսկ 95-րդ րոպեին Մոստրոմը հաշիվը դարձրեց 5:0:
«Փյունիկ»-ը պարտվեց խոշոր 5:0 հաշվով և պատասխան խաղից առաջ տեսականորեն կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց` Երևանում: