|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, ՀՀԿ խժոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստում քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, վերջին զարգացումները, ներքին ու արտաքին հարցեր: Հարցին, թե ինչով կարող էր պայմանավորված լինել Ադրբեջանի վարքագծի ագրեսիվությունը վերջին օրերին, Շարմազանովը նշեց, որ կան տարբեր կարծիքներ: Այդ վարքագիծը կարող է կապ ունենալ Համբուրգում «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովի անցկացման հետ:
«Ես գտնում եմ, որ Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը պայմանավորված է բանակցություններում նրա` փակուղում հայտնվելու փաստով: Ադրբեջանը չի կարողանում իր մեջ քաղաքական կամք գտնել իրականացնելու Սանկտ-Պետերբուրգի ու Վիենայի պայմանավորվածությունները` արհեստական լարում մտցնելով շփման գծում: Իսկ զոհերի պատասխանատուն Ադրբեջանի քաղաքական ղեկավարոթյունն է»,-ասաց նա: Շարմազանովի խոսքով` շփման գծում լարվածության միակ պատասխանատուն Ադրբեջանն է, և միջազգային հանրությունը պետք է պահանջի Ադրբեջանից, որ նա ստանձնի վստահության մեխանիզմների ներդնումը: