|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունիսի 1-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Աթենքի փողոցի թիվ 4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Հրազդան տոնավաճառի մոտ, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1982 թ. ծնված Աննա Ս.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: