|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մատենադարանի տնօրենի ընտրության մրցույթի ժամկետն անցել է, սակայն մրցույթ չի հայտարարվել: Մատենադարանի աշխատակիցները Yerkir.am-ի հետ զրույցում նշում են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի պաշտոնավարման ժամկետը մարտին լրանում է /նա 6 ամսով էր նշանակվել ԺՊ` ըստ օրենքի/, սակայն ժամկետը լրանալուց 40 օր առաջ ԿԳՆ-ն պետք է մրցույթ հայտարարեր, ինչը չի արվել: Ի դեպ, ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով:
Yerkir.am-ի հետ զրույցում ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը հայտնեց, որ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի բացառիկ նշանակությունն անվիճելի է՝ հայ ժողովորդի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և զարգացման տեսանկյունից: «Համընդհանուր մշակութային գլոբալիզացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա ժամանկաշրջանում Մատենադարանի` իբրև գիտահետազոտական կենտրոնի, մրցունակության բարձարացումը դիտարկվում է ժամանակի մարտահրավեր, որի դիմակայմանը պետք է ներգրավել նաև ամբողջ հայության ներուժը: Ծառացած խնդիրներին ավելի արդյունավետ ու համապարփակ լուծումներ տալու և Մատենադարանի հեռանկարային զարգացումը ապահովելու նպատակով ԿԳՆ-ն նախաձեռնել է Մատենադարանի իրավական կարգավիճակը փոխելու գործընթաց»,- ասաց նա` հավելելով, որ ինստիտուտի կադրային խնդիրները կդիտարկվեն իրավական գործընթացի ավարտից հետո՝ կազմակերպաիրավական և կառուցվածքային բարեփոխումների համատեքստում: