Փոխարժեքներ
20 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ֆրանսիայի դատախազությունը խուզարկություն է անցկացրել Ազգային Ժողովում՝ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ վերաբերյալ գործի շրջանմակներում։ Այս մասին հայտնել է խորհրդարանի ստորին պալատում Reuters–ի աղբյուրը։
Նշվում է, որ խուզարկությունը անցել է ոչ թե Փարիզը ներկայացնող նախկին պատգամավոր Ֆրանսուա Ֆիյոնի գրասենյակում, այլ Ազգային ժողովի վարչական շենքում, որտեղ գտնվում է հաշվապահությունը։ Քննիչները փնտրել են Պենելոպա Ֆիյոնին կատարված վճարների մասին փաստաթղթեր։
Ինչպես ավելի վաղ հայտներ էր «Le Canard Enchaîné» պարբերականը, Ֆրանսուա Ֆիյոնի կինը 8 տարի շարունակ աշխատավարձ էր ստանում որպես ամուսնում օգնական, իրականում չաշխատելով ոչ մի րոպե։ Այդ ընթացքում աշխատավարձի տեսքով նա ստացել է շուրջ 500 հազար եվրո։