|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ Անկարայում մահափորձ է տեղի ունեցել: Դեսպանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Ըստ տարբեր աղբյուրների, դեսպանը մահացել է, սակայն դեռ պաշտոնական տեղեկություն այս մասին չկա:
Ականատեսների խոսքով, հարձակումը տեղի է ունեցել ժամանակակից արվեստի թանգարանում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքով» խորագրով ցուցահանդեսի ժամանակ: Մարդիկ պատմել են, որ թանգարան է ներխուժել 22-ամյա տղամարդը եւ կրակել է դիվանագետի վրա՝ թիկունքից, երբ Անդրեյ Կառլովը ելույթը վերջացնելիս է եղել:
Աղբյուրի տվյալներով` դեսպանից բացի ևս մի քանի մարդ է վիրավորվել: