|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 25-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 4 շենքի նկուղային հարկում ականանման առարկա է հայտնաբերել և շենքից դուրս բերել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկի հրամանատարի տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը:
Պարզվել է, որ քաղաքացիները շենքի նկուղում հայտնաբերել են «БМ-22» հրթիռային արկ և տեղափոխել բակ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը վնասազերծել է արկը և տեղափոխել Արմավիրի զորավարժադաշտ: