|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունվարի 13-ին`ժամը 16:12-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ Ս.Մատինյանին պատկանող թիվ 68 տնակի նկուղում հայտնաբերվել են ականներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ինժեներ-սակրավորներ:
Նկուղից դուրս են բերել ՊՄ-57 եւ ՏՄ-62 տիպի հակատանկային երկու ական եւ հանձնել իրավապահ մարմիններին` հետագա փորձաքննություն անցկացնելու համար: