|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ս.թ. մայիսի 29-ին Մոսկվայում կայացած «Սերունդների մեղեդիներ» միջազգային 4-րդ մանկական երաժշտական փառատոնում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանը ներկայացրեց տաղանդավոր 10-ամյա դաշնակահարուհի Անի Աթայանը:
«Սերունդների մեղեդիներ» փառատոնը, որին մասնակցեցին շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ տարբեր երկրներից, անցկացվեց Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անի Աթայանը Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ փայլուն կատարեց Յոզեֆ Հայդնի «Դաշնամուրի կոնցերտ ռե մաժորը»:
Անի Աթայանը Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան է (դասատու՝ Փառանձեմ Ասլանյան), միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր: 2015 թվականից Անին «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արմեն Բաբախանյան):