|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում՝ առաջարկել Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Նիստում քննարկվելու է 15 օրինագիծ, որոնց թվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» , «Էներգետիկայի մասին», «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը, Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»,«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցերը:
Նաև «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» հարցը և մի շարք այլ հարցեր: