|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց է, որ հոսպիտալում կա 10 վիրավոր, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական ընթացքով:
Կան նաեւ միջին ծանրության վիճակում գտնվող վիրավորներ: Ասատուրյանը նշեց, որ վինասվածքները տարբեր բնույթի են, կոմայում գտնվող վիրավոր չկա:
Վերակենդանացման բաժնում երեք զինծառայող է այժմ գտնվում: Ասատուրյանը տեղեկացրեց, որ վիրավորները եւ ժամկետային, եւ պայմանագրային զինծառայողներ են:
Հարցին, թե վիրավորների կյանքին վտանգ սպառնում է, Ասատուրյանը նշեց, որ նման հարց ձեւակերպելը ճիշտ չէ: