|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԼՂ հակամարտությունը նմանը չունի ժամանակակից աշխարհում: Գրեթե 22 տարի է՝ պատերազմը պաշտոնապես դադարեցվել է, սակայն կրակոցները շարունակվում են, երկու կողմից էլ զոհվում են զինվորականներ ու խաղաղ բնակիչներ. գրում է Газета.ру-ն:
Պարբերականի լրագրող Ալեքսանդր Ռիբինն այցելել է Ղարաբաղ, եղել Ստեփանակերտում, Շուշիում, ծանոթացել ղարաբաղցիների առօրյային:
Նշվում է, որ Ստեփանակերտը շատ է փոխվել այդ տարիների ընթացքում և ներկայումս զարգացած քաղաք է՝ Հայաստանի շատ քաղաքներից առավել: Լրագրողի տպավորությունները, սակայն, հուսադրող չեն:
«Լինելով այստեղ՝ տպավորություն է ստեղծվում, որ ԼՂ հակամարտությունը լուծելը շատ ավելի բարդ է, քան սիրիականը: Վանք գյուղից ուսուցչուհի Մարիամ Լևոնովնան, ով պատերազմական գործողությունների ականատեսն է եղել, ասում է, որ որքան էլ իրենք լավատես լինեն, այդ հակամարտությունը նման է Իսրայելի և Գազայի հակամարտությանը, որը շարունակվում է 70 տարի, իսկ իրենցը ընդամենը 20 տարի է...»,- գրում է թերթը:
Մանրամասն ռեպորտաժին կարող եք ծանոթանալ այստեղ:



Շուշի
