|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահմյանից հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է իրեն տեսնում 2017 թվականից հետո: Նա պատասխանեց, որ դեռ պետք է ապրել մինչև 2017-ը:
«Կարծում եք, որ չե՞ք ապրի մինչև 2017 թվականը» լրագրողների ռեպլիկին ի պատասխան, Հովիկ Աբրահամյանը ժպտաց, ապա ասաց, որ իրեն տանն է տեսնում, մինչև որ որոշվի, թե որ հարթակներում կարող է լինել:
Նա հերքեց լուրերը, թե ինքը լարված հարաբերություններ ունի Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի կամ Տարոն Մարգարյանի հետ: Վարչապետի կարծիքով` այդ թեմայի հետ կապված շատ են բամբասանքները, որոնք արդեն պետք է ավարտվեն: «Առհասարակ, վարչապետի ու նախարարների միջև չեն կարող լարված հարաբերություններ լինել, քանի որ նրանք նախարար են, ես` վարչապետ»,- հավելեց նա: