|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գյումրու «Շիրակ»-ը վերսկսել է մարզումները, դրանք անցկացնում է Գյումրու ակադեմիայում։
Ըստ ակումբի պաշտոնական կայքի` գյումրեցիների կազմում այս տարվանից հանդես կգա երիտասարդ աջ պաշտպան Ռոբերտ Դարբինյանը, որի հետ «Շիրակ»-ը պայմանագիր է ստորագրել մինչ սույն թվականի նոյեմբերի 30-ը։ Դարբինյանն արդեն մարզվում է թիմի կազմում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Դարբինյանը Սամարայի «Կռիլյա Սովետով»-ի սան է։ 20-ամյա խաղացողը 2014/15 մրցաշրջանում հանդես էր գալիս «Շիրակ»-ի կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո Դարբինյանը հեռացավ «Շիրակ»-ից, սակայն ոչ մի ակումբում հանդես չեկավ։