|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարություն է տարածել, որում ողջունել է իրավապաշտպան Արիֆ Յունուսին կալանքից ազատելու որոշումը. հայտնում է contact.az-ը։
«ԱՄՆ-ը Բաքվի Վերաքննիչ դատարանի՝ հայտնի պատմաբան և խաղաղապահ Արիֆ Յունուսի բանտարկությունը մարդասիրական նկատառումներով տնային կալանքով փոխարինելու որոշումը դիտարկում է որպես դրական քայլ։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կառավարությունը նման կերպ կվարվի նաև այլ բանտարկյալների հետ, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն»,- ասված է Քերիի տարածած հաղորդագրության մեջ։