|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը Սիրիայում իրավիճակի քննարկման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն։
«Մենք ամերիկացիներին առաջարկել ենք Մոսկվա` ռազմական փորձագետներից բաղկացած պատվիրակություն ուղարկել՝ համատեղ քայլերը քննարկելու համար: Որից հետո մենք պատրաստ կլինեինք ԱՄՆ ուղարկել պատվիրակություն` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ: Մեզ պատասխանել են, որ Մոսկվա պատվիրակություն ուղարկել չեն կարող և Վաշինգտոնում ռուսական պատվիրակությանն ընդունել` նույնպես»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում: