|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են:
Ընտրատեղամասերը բացվել են 11 ընտրատարածքների 279 ընտրատեղամասերում: Ի դեպ, Երևանում ևս ընտրատեղամաս կա` ԼՂՀ ներկայացուցչության շենքը:
Արցախի Ազգային ժողովի 33 մանդատից 22-ը համամասնական ընտրակարգով ընտրվածների համար է, 11-ը՝ մեծամասնական:
Ընտրություններին մասնակցում են ՀՅԴ-ն, «Շարժում-88»-ը, «Խաղաղություն և զարգացում», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Ժողովրդավարական, «Ազգային վերածնունդ», «Ազատ հայրենիք»
կուսակցությունները:
Ընտրացուցակներում ընդգրկված է 101.653 ընտրող:
Ի դեպ դիտորդական առաքելությամբ Արցախ են ժամանել օտարերկրյա 101 դիտորդ, ինչպես նաև` արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` լուսաբանելու խորհրդարանական ընտրությունները:
Ընտրությունների ընթացքի վերաբերյալ Արցախում Yerkir.am-ի թղթակիցը մանրամասներ կհաղորդի ողջ օրվա ընթացքում: