|
Փոխարժեքներ
26 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:
Խ. Խաչատրյանը, իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել եւ ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (Կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի կողմից): Կատարվում է նախաքննություն: