|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշման նախագիծը, ըստ որի` ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ որոշման նախագծին:
Միաժամանակ, նա կարևորեց, որ Արցախի անկախության ճանաչման գործում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը գործեն միասնաբար` անհրաժեշտ պահին: Եվ այդ համատեքստում, ըստ Ռուստամյանի, սխալ է հարցն անընդհատ առաջ բերելը, որովհետև աշխարհում տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը: