կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 17:35
Քաղաքական

Ի՞նչ են քննարկել կաթողիկոսն ու վարչապետը

Ի՞նչ են քննարկել կաթողիկոսն ու վարչապետը

Այսօր առավոտյան Yerkir.am-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կառավարության գլխավոր մուտքով ներս մտել կառավարություն:

 

Yerkir.am-ը կառավարության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանից փորձել է պարզել, թե ինչո՞վ էր պայմանավորված Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը կառավարություն:

 

Սուսաննա Տոնոյանը նշեց, որ «դա մասնավոր այց էր», և չմանրամասնեց, թե ի՞նչ են քննարկել կաթողիկոսն ու վարչապետը: