կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-02 18:50
Հասարակություն

Եղանակը` Հայաստանում

Եղանակը` Հայաստանում

Հուլիսի 2-3-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, հուլիսի 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին հարավարևելյան է` 5-10 մ/վրկ., ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևանում հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 4-6-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: